«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Միակը, որ վարկ չունի

Միակը, որ վարկ չունի
06.11.2015 | 00:50

Հայաստանում մոդայիկ դարձած օտարերկրյա վարկերից կարողացել է զերծ մնալ միայն մեկ նախարարություն։ Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ՝ գրեթե սենսացիոն տեղեկություն ճշտեցինք։ Այս պահի դրությամբ, պարզվում է՝ միայն բնապահպանության նախարարությունն է, որ օտարերկրյա վարկերով չի աշխատում։ Այլ խոսքով, բնապահպանները միակն են, որոնք ֆինանսական բեռ չեն բարդել ժողովրդի ուսերին։ Բայց, ինչպես ասում են` «շատ աշխատողին շալե շապիկ»։ 2016-ի պետբյուջեի նախագծով բնապահպանության նախարարության հատկացումները նվազել են` կազմելով 2 մլրդ 924 մլն դրամ։ Փաստորեն, Հայաստանի բնությունը պահպանվելու է բարի խոսքով և մերկ ձեռքերով, մինչդեռ բոլորս էլ այս կառույցից պահանջում ենք առավել մեծ ուշադրություն դարձնել բնության պահպանմանը և զարգացմանը։ Սակայն լինենք իրատես. առանց լուրջ գումարների նման պահանջ ներկայացնելն ուղղակի անիմաստ է։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1608

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ